Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործով չգիտեն ինչի համար են մեղադրվում

Հասարակություն
fd5fa8994df38cf3a39ba8efd66e6af3

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է «Հարսնաքար»-ի գործով 6-րդ դատական նիստը:

Նիստը 30 րոպեով ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը ժամանակ է խնդրել դատախազ Արթուր Դավթյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու համար պատրաստվելու։

Դատախազն այսօր ներկայացրեց 6 ամբասոտանյալներին առաջադրված մեղադրանքները, սակայն նրանցից և ոչ մեկը չընդունեց այն՝ ասելով, որ իրենց պարզ չէ, թե կոնկրետ ինչի համար են իրենք մեղադրվում:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՖՖ նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող « Հարսնաքար» ռեստորանում` դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական բժիշկներ, որոնցից 35-ամյա Վահե Ավետյանը 12 օր անց գիտակցության չգալով մահացել էր: