Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայհոյել են ոստիկաններին

Հասարակություն
b5ae00507512473cdc2da5eb6e4f369e

Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին և Կ. Պ.-ին։

Ըստ ոստիկանության ամփոփագրի՝ նույն օրը, ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա և ոստիկանների կողմից արված դիտողությանը պատասխանելով հայհոյանքներով՝ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Ըստ մամուլի՝ նրանցից մեկը երգչուհի Լիլուն է՝ Լիլիթ Ղուկասյանը: