Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկե ծիրան» -ը «ճամփորդում է»

Հասարակություն
0ae6fe4f85b4a830acedf03c71852cd3

«Ոսկե ծիրան»-ը, հանդիսանալով Արևելյան երկրների գործընկերության ծրագրի մասնակից, ակտիվորեն ամրապնդում է կապերը նույն ծրագրի անդամ մյուս կինոփառատոների հետ:

Սույն ամսի 20-ին մեկնարկած Կիևի «Մոլոդիստ» կինոփառատոնում հոկտեմբերի 25-ին և 26-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի «Ֆիլմեր առանց սահմանների» ենթածրագրի շրջանակներում կցուցադրվեն Միկա Վաթինյանի , պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան և ձայները» և ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմերը:

Փառատոնի շրջանակներում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը կներկայացնեն «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:

Հարություն Խաչատրյանը հանդիսանում է նաև «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի Գլխավոր ժյուրիի անդամ:

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը հաջորդիվ կհյուրընկալվի Մինսկի «Լիստապադ»19-րդ միջազգային կինոփառատոնին: