Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանն ու Կահիրեն՝ քննարկման թիրախում

Պաշտոնական
ee9eff6cbfd35cce9b0bf00b147f2ae3

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Կահիրեի նորանշանակ նահանգապետ Ուսամա Ահմադ Քամալի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի եւ Կահիրեի միջեւ անմիջական կապերի զարգացմանը, մասնավորապես` երկու քաղաքների միջեւ իրավական փաստաթղթի ստորագրման, փոխայցելությունների ակտիվացմանն ու փոխադարձ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները հեռանկարային համարեցին համագործակցությունը զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառներում:

Երկուստեք բարձր գնահատվեց դարերի ընթացքում եգիպտահայերի նշանակալից ներդրումը Կահիրեի մշակութային-հասարակական կյանքում: