Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարված երթուղայինի 2 ուղեւոր հիվանդանոցում է

Հասարակություն
20bdcf5fd9dc22093ff3f302662f38de

Երեկ Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս թիվ 43 երթուղային մեքենայի շրջվելու հետևանքով 9 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Տուժածներից 6-ը, թիվ 1 համալսարանական կլինիկայում ստանալով համապատասխան բժշկական օգնություն, դուրս են գրվել, 2-ը գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Ուղևորներից մեկը` 1999թ. ծնված Ս.Հակոբյանը, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները երեկ այցելել են հիվանդին, զրուցել ծնողների, տնօրենի հետ: Ներկա պահին տուժածի վիճակը միջին ծանրության է:

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը։