A
A
Հայտնաբերվել է դի
Հոկտեմբերի 24-ին Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 16 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1937 թ. ծնված Ալբերտ Հայրապետյանի դին:
Հրդեհ բնակարանում
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի 24 տանը հարակից շինությունում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.58-ին, մարվել՝ 20.13-ին:
Այրվել է Մ. Ավետիսյանին պատկանող տան սենյակը՝ գույքով 20 քմ մակերեսով:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։