Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսկ ո՞վ է փլուզման մեղավորը (տեսանյութ)

Հասարակություն
6234fc80e5eca9e75538a9e4b86b62e0

Խանջյան 20 հասցեում գտնվող կիսակառույցը այսօր վերածվել էր շինարարական աղբի։ Այսօր հավաքում էին այն, ինչ մնացել էր երեկվա փլուզումից հետո։

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ կառուցապատող "Մանկական զվարճալիքների կենտրոն" ՍՊԸ-ի նկատմամբ, ստուգումների իրականացման խոչընդոտման փաստով, այս տարվա հուլիսին քաղաքաշինական պետական տեսչությունը կազմել է ակտ:

Ստուգումները խոչընդոտելու վերաբերյալ կազմված ակտի հիման վրա, օգոստոսին, քաղաքաշինական պետական տեսչության պետի համապատասխան որոշմամբ, "Մանկական զվարճալիքների կենտրոն" ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք, նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, որը կառուցապատողը վճարել է:

Մասնավորապես, տվյալ ընկերությունը չի ներկայացրել ստուգումներին առնչվող համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը: Տեսչությունը, այդ իրավիճակը հաշվի առնելով, դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն: Համատեղ ուժերով նույն օրը դադարեցվել են օբյեկտի շինարարական աշխատանքները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեում գտնվող կիսակառույց շենքը փլուզվել էր, որի արդյունքում շինարարություն իրականացնող 11 հոգի մնացել էին փլատակներում, որոնցից 8-ը տեղափոխվել էին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Նրանցից 4-ը գտնվում են ծանր վիճակում։