Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Գասպարյանը ծաղիկ դրեց

Պաշտոնական
32f61ed6f3f9021f4a708820f5df8c8e

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն:

Հանդիսությունը սկսվեց հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ:

Հուշակոթողն օծեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը:

Զոհվածների հուշակոթողին ծաղիկներ դրեցին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զոհվածների հարազատներն ու գործընկերները:

Շնորհավորելով պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակի կապակցությամբ՝ ոստիկանության պետը հատկապես ընդգծեց օրվա ամենակարեւոր խորհուրդը՝ հավերժ է նրանց հիշատակը, ովքեր իրենց արյամբ ավելի սրբացրին մեր հողը:

«Մենք ոչ միայն կոթողներ պիտի կառուցենք, այլեւ արժանին մատուցենք մեր զոհված զինակիցների հիշատակին ու դրանով դաստիարակենք մեր սերունդներին»,- ընդգծեց ոստիկանության պետը: Իսկ պետական պահպանության գլխավոր վարչության բարենորգված շենքի բացման արարողության ժամանակ ժապավենը կտրելու պատիվը տրվեց զոհված ոստիկաններից մեկի մորը:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շրջեց վարչության տարածքում, եղավ հրաձգարանում, ծանոթանացավ տեխնիկական միջոցներին, դիտեց պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների ցուցադրական վարժանքները:

Նա իր գոհունակությունը հայտնեց ծառայողների մարտական պատրաստականության, կատարված աշխատանքի կապակցությամբ:

Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որի ընթացքում ոստիկանության պետի հրամաններով պարգեւատրվեցին պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման Մկրտումյանը եւ մի շարք աշխատակիցներ: Պետական պահպանության գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ էլ պարգեւատրվեցին ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի կողմից:
Հանդիսավոր նիստն ավարտվեց պետական պահպանության գլխավոր վարչության 60-ամյա ուղու մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։