Ընկել է շենքի նկուղը
Հոկտեմբերի 29-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 4-րդ շենքի մոտ` փոսի մեջ, մարդ է ընկել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:
Փրկարարները շենքի նկուղից դուրս են բերել 1970 թ. ծնված Ռուբեն Բաբայանին: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Թունավորումներ
Հոկտեմբերի 29-ին, ժամը 15.48-ի սահմաններում դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Աղբյուր Սերոբի 11/1 շենքի 4-րդ բնակարանի բնակչուհի` 1996 թ. ծնված Թագուհի Սարգսյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 01.15-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի թիվ 3 շենքի 40-րդ բնակարանի բնակչուհի` 1937 թ. ծնված Լենա Թորոսյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Մահացել է շմոլ գազից
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.25-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի Հալաբյան 31 շենքի 10-րդ բնակարանում շմոլ գազից թունավորման մասին:
Պարզվել է, որ լոգարանում շմոլ գազից թունավորվել և մահացել է 1984 թ. ծնված Սիմոն Ասատրյանը:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։