Քաղաքապետարանը մշտապես պատրաստ է
Երևանի քաղաքապետարանի կողմից Վիեննայի քաղաքապետին է ներկայացվել Երևան և Վիեննա քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագիծ։ Այսօր այս թեմային Երեւանի քաղաքապետն անդրադարձել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտի հետ հանդիպմանը։
«Մենք համոզված ենք, որ Ձեր աջակցությամբ Երևանի և Ավստրիայի քաղաքների միջև հարաբերություններ էլ ավելի կամրապնդվեն և փոխշահավետ համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում՝ մասնավորապես փորձի փոխանակման և այլ ծրագրերի շուրջ»,- նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը:
Ըստ քաղաքապետարանի մամլո հաղորդագրության՝ Տարոն Մարգարրյանը դեսպանի հետ քննարկել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: