A
A
Գրիգորյանը պաշտոնը ստանձնեց
Այսօր Էջմիածնի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետի եւ ավագանու պաշտոնամուտի հանդիսավոր արարողություն: Մինչ բուն միջոցառման սկզիբը, դրա մասնակիցները ծաղիկներ դրեցին Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանին: Հանդիսավոր նիստի ժամանակ ելույթներ ունեցան Էջմիածնի հանրության տարբեր խավերի ներկայացուցիչներ, որոնք ընդգծեցին, թե որքան հաջող է քաղաքապետարանը համագործակցում այս կամ այն ոլորտի հետ:
Վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանը պաշտոնը ստանձնեց` ավագանու ամենատարեց անդամ Հրաչյա Ավետիսյանից ստանալով քաղաքի խորհրդանշական բանալին:
Էջմիածնի քաղաքապետարանի մամլո ծառայությունը հայտնում է, որ այն բանալու տեսքով գրիչ է, որով քաղաքապետը պետք է ստորագրի Էջմիածնի համար բարեբեր որոշումները: