Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծված բժիշկներն ապաքինվել են

Հասարակություն
78a43b8e647e15111a601a09207ee829

Նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի ծեծկռտուքի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 3 զինվորական բժիշկները լիովին ապաքինվել են։

Այս մասին այսօր «Ա1+»-ին ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի ներովիրաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանը։


Հիշեցնենք, որ զինվորական բժիշկ Վահե Ավետյանըմ ով հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հունիսի 29 գիտակցության չգալով՝ մահացավ, այս հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավարն էր։

Բաժանմունքը նոր ղեկավար ունի։

«Փոխարինող մասնագետներ միշտ էլ կգտնվեն, իսկ որպես մարդ՝ դա ուրիշ հարց է»,- ասաց Արման Հակոբյանը։