Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի համար՝ գրեթե շրջափակում

Տնտեսություն
9de562b844248c6f52b1c17748e619df

Վրաստանի Փոթիի նավահանգստում աշխատանքային պայմանների բարելավման պահանջով նոյեմբերի 1-ից հայտարարված անժամկետ գործադուլի ազդեցությունն Հայաստանում արդեն զգացվում է:

Հայկական բեռներ փոխադրումը անորոշ ժամանակով դադարեցվել է։ Լավագույն դեպքում դրանք Հայաստան կարող են հասնել Բաթիումիի նավահանգստից;

«Դա նշանակում է ներկրման առումով որոշակի թանկացումներ մեկ միավորի վրա: Օրինակ` բեռնարկղ մեքենայով տեղափոխելու դեպքում 200 ԱՄՆ դոլարի թանկացում կա, քանի որ Բաթումին հեռու է ու նրա նավահանգստի սպասարկման ծախսերն այլ են»,- «Ա1+»-ին ասաց Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Այս իրավիճակում Արսեն Ղազարյանը հայ գործարարներին առաջարկում ժամանակավորապես կասեցնել Հայաստանից ապրանքների արտանահանումը:

Ի դեպ, Վրաստանը խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար նաեւ Թուրքիայից ապրանքների ներկրման դեպքում: