Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաիսա Մկրտչյան. Այդ անհեթեթություն է (տեսանյութ)

Հասարակություն
bdbdbcb767947cdd34641c78a1d9256c

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը երկար դադարից հետո նորից կերգի։

Նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ռաիսա Մկրտչյանի հոբելյանական համերգը։

Համերգի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը` չբացելով փակագծերը նշեց,որ համերգին կսպասվեն անակնկալներ. « Եթե հետաքրքիր է եկեք և դիտեք։ Միայն կարող եմ ասել, որ համերգին անակնկալ կլինի։ Ներկա կլինի նաև Ռաիսա Մկրտչյանի աղջիկը, ով Ռուսաստանում շատ հայտնի երգչուհի է։ Նրա հետ կգա նաև հայտնի ջազային դաշնակահար Դանիել Կրամերը»։

Ռաիսա Մկրտչյանը հարցին, թե ինչու երգչուհին այլևս չի երևում բեմերում և համերգներին, նշեց. «Մեկ երգ ձայնագրելու համար գումարներ են հարկավոր ինչի հնարավորությունը չկա։ Բացի այդ, այն գումարները, որը ծախսվում է մեկ երգի վրա՝ դա անհեթեթություն է այսպիսի փոքրիկ աշխատավարձերի կողքին»։

Ռասիա Մկրտչյանի կարծիքով այսօր արդեն չկա այն արվեստի կարիքը, որն ինքն էր ներկայացնում. « Ես սովոր եմ կատարել այնպիսի երգեր, որոնք հենց ինձ համար են գրված և պրոֆեսիոնալ կոմպոզիտորներն են գրել իմ հնարավորությունների սահմաններում»։

Ռաիսա Մկրտչյաին այսօր ամենից շատ անհանգստացնում է այն քարոզչությունը, որ կա Հայաստանում. « Այսօր երեխաները, այնպիսի երգեր են երգում, որ պատկերացնելն անգամ վատ է։ Սա մի քարոզչության արդյունք է , որում երեխաները մեղավոր չեն»։