Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչները կաշառք են պահանջել

Հասարակություն
191f7501eb543d1768753762a9b5e8ad

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ:

Ազգային անվտանգության ծառայությունում քաղաքացուց ստացված հաղորդման համաձայն՝ թմրամիջոց գործածելու համար իրեն քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչն ու քննիչը իրենից պահանջել են 200 000 ՀՀ դրամ կաշառք:

Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն, որի արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: