A
A
Ուսանողական երթ Երեւանում
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ուսման վարձավճարների, կրթաթոշակների, ուսանողական ճաշարանների, տրանսպորտային զեղչերի և այլ հարցերի հետ կապված նոյեմբերի 15-ին անցկացնում է բողոքի երթ, որի մասնակիցները կառավարությանն են հանձնելու ուղերձ և առաջարկների փաթեթ:
Երթը արտոնված է և այն մեկնարկելու է նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից, հետևյալ երթուղով`
ՀՊՃՀ - Ուսանողական այգի - Աբովյան փողոց - Կորյունի փողոց - Նալբանդյան փողոց - Ալեք Մանուկյան փողոց - Վարդանանց փողոց - Խանջյան փողոց - Տիգրան Մեծի պողոտա - Հանրապետության Հրապարակ - Կառավարության շենք: