A
A
Ձորն ընկած վարորդը հրաժարվել է օգնությունից
Նոյեմբերի 10-ին, ժամը 02.58-ին Երեւան - Իջեւան ավտոճանապարհի 88-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտապատահար։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ "Կրայսլեր" մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 1990թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Ժամը 03.47-ին հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ռ Խաչատրյանին, ով հրաժարվել է առաջին բուժօգնությունից:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։