Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի ընտանիքի պատմություն հայրենիքում (տեսանյութ)

Հասարակություն
e849b0f2d2f78faea3f01e17f2663ee6

Սիրիահայ Փայասյանների ընտանիքն արդեն 7 ամիս է Հայաստանում է: Նրանք հայրենիք էին տեղափոխվել նախքան Սիրիայում պատերազմական գործողություններ սկսվելը:

4 անդամներից բաղկացած ընտանիքը 7 ամիսների ընթացքում հայրենիքում բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել: Ընտանիքի 63-ամյա մայրը լուրջ առողջական խնդիրներ ունի, անկողնային հիվանդ է: Տիկին Ալինի խոսքերով իր բուժման հարցերում աջակցություն է ցուցաբերել Սփյուռքի նախարարությունը:

Նրա ամուսինը` Գևորգ Փայասյանը Սփյուռքի նախարարությանը դիմել է նաև աշխատանքի հարցով: Նա ռադիոտեխնիկա նորոգող է: Իրեն չեն մերժել, սակայն իր մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն էլ չեն տվել:

Պարոն Փայասյանի խոսքերով, իրենց տան միակ աշխատողը որդին է, որը երևանյան ռեստորաններից մեկում կարողացել է միայն մատուցողի աշխատանք գտնել:

Կիլիկիա թաղամասում նրանց տունը, ըստ ընտանիքի դստեր Լուսին Փայասյանի շատ է տարբերվում Հալեպի իրենց բնակարանից:

Փայասյանների Վարձակալած բնակարանի դիմաց պահանջվող 60 հազար դրամը վճարում է Հայ Բարեգործական ընդհանուր միությունը:

Ըստ պարոն Փայասյանի տան նման պայմաններն իրենց ստիպում են մտածել այլ բնակարան տեղափոխվելու մասին, սակայն 60 հազար դրամով ավելի լավ վիճակում գտնվող բնակարան չեն գտել, իսկ նշված գումարի սահմանը չի թույլատրվում անցնել;

Փայասյանների ընտանիքը իր հագուստը դեռ պահում է ճամպրուկներում, վստահեցնում են. պատճառը ոչ թե հեռանալու ցանկությունն է, այլ տան խոնավությունը: