«Թռչկանը» անձնագիր ստացավ
Թռչկան ջրվեժի փրկության համար պայքարի արդյունքում՝ հաղթանակից 1 տարի հետո, ՀՀ բնապահպանության նախարարը 09.11.2012թ. հ. 293-Ն հրամանով վերջապես հաստատեց «Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը:
Այս մասին հայտնում է Թռչկանի պայքարի մասնակից, բնապահպան Լեւոն Գալստյանը։
Ըստ անձնագրի՝ Թռչկան ջրվեժի սեփականատերը և պահպանողը Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղական համայնքն է։
Ջրվեժը գտնվում է Չիչխան գետի վրա ծովի մակարդակից բարձր է 1786 մետր։
Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն ջրվեժի տարածքում արգելվում են հիդրոտեխնիկական, շինարարական աշխատանքներ, չի թուկլատրվում խախտել բուսական և հողային ծածկույթը, աղտոտումը, ջրային ռեժիմը։
Անձնագրի տվյալների մեջ նշված է նաև, որ Թռչկանի ջրվեժի տարածքում թույլատրվում է քաղաքացիների հանգիստը, ինչպես նաև գիտական ուսումնասիրություններ անցկացնելը, ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում, վրանների տեղադրում՝ դրանց համար նախատեսված վայրերում։