A
A
Երեւանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը շրջվել է (տեսանյութ)
Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երևաև-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ (Ղազանչի գյուղ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և 23 տուժած:
Ըստ ԱԻՆ-ի՝ մանրամասները ճշտվում են:
Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ: Տուժածների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010-36-02-97, 060 44 03 41 հեռախոսահամարներով: