A
A
Պարզվում է՝ Երևանը լավագույն կանաչապատ համայնքն է
ՀՀ տարածքային կառավարման նախարարության և «Հայասատանի համայնքների միության» կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն կանաչապատ համայնք 2012» անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքը:
Արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի առավել թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։