Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Սարգսյանը հանդիպել դեսպանին

Պաշտոնական
675e03f63ec4fa66991335d206fac657

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 15-ին, հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են շաբաթներ առաջ Արամ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցին ու ամերիկյան պետական քաղաքական և հասարակական շրջանակների հետ կայացած հանդիպումներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, տնտեսության, տարածաշրջանային զարգացումների և Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների վերաբերյալ:


Կողմերը, հատկապես կարևորել են Հայաստանում ընտրական և քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության խնդիրը: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ «Հանրապետություն» կուսակցության և Արամ Սարգսյանի մոտեցումներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիս Անդերսոնը, քաղաքական հարցերով մասնագետ Տաթևիկ Մելիքյանը և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:
«Հանրապետություն» կուսակցության
լրատվական ծառայություն