Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողի ծրագիրը կներկայացվի ոստիկանություն

Պաշտոնական
338d8c6fde078427dc7a5174cf8e712b

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա և ինովացիոն կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ակադեմիայի և կենտրոնի գործունեությանը, ուսանողների կողմից մշակվող նորարարական ծրագրերին:

Վարչապետ Սարգսյանը, ծանոթանալով կենտրոնի ուսանողների նորարական լուծումներին, հանձնարարել է շահագրգիռ մարմիններին քննարկել դրանք և հնարավորության դեպքում ներառել պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններում:

Օրինակ, նման ծրագրերից մեկով առաջարկվում էր տեսախցիկների և արագաչափերի ֆիքսած խախտումների մասին վարորդին տեղեկացնել SMS հաղորդագրությամբ՝ խախտումից անմիջապես հետո:

Վարչապետը հանձնարարել է ծրագիրն ուսումնասիրության ներկայացնել ՀՀ ոստիկանության համապատասխան մարմիններին: Մշակված ծրագրերից մեկն էլ հնարավորություն էր տալիս հատուկ սարքերի միջոցով պարզել ջրի բաղադրությունը և աղտոտվածության աստիճանը, որը ևս արժանացել է կառավարության ղեկավարի ուշադրությանը:

Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։