Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրյուսելից վերադարձել են

Պաշտոնական
acd629422f920e3acb68d15dbe62d9af

Նոյեմբերի 3-ին ժ. 13:45-ին ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների մամուլի ասուլիսը:

Կներկայացվեն նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական` 13-րդ նիստի արդյունքները:

ԽՀՀ-ի նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր մեկնել Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` Ազգային ժողովի պատգամավոր, ԽՀՀ-ի համանախագահ Սամվել Ֆարմանյանի (ՀՀԿ) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը (Ժառանգություն), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Կարեն Բոթոյանը (ՕԵԿ) և Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ):

ԵՄ-Հայաստան ԽՀՀ-ի 13-րդ նիստի աշխատանքներն ավարտվել են ընդունված Եզրափակիչ հայտարարությամբ: