A
A
Բակո Սահակյանը ցավակցել է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ցավակցական հեռագիր է հղել Կարինե Ղազինյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի մահվան մասին: Մարդ, ով անձնվիրաբար ծառայել է հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին եւ պաշտպանել մեր ազգային շահերը դիվանագիտական ոլորտում:
Անդառնալի կորստի այս ծանր պահին Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եւ զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին:
Կարինե Ղազինյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»