Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կացարան էր տրամադրել լեհերին

Պաշտոնական
8c3d5c0ecfe2750f72dd5c65a13e252c

Դեկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց գյուտարար Մարտին Հակոբյանին:

Մարտին Հակոբյանը խորհրդային իշխանության տարիներին եղել է «Նորարար» արտադրական կոոպերատիվի նախագահը: Սպիտակի երկրաշարժի օրերին Մ. Հակոբյանը իր ղեկավարած տնտեսությունում կացարան է տրամադրել Հայաստան ժամանած ազգությամբ լեհ 100 կամավորի: Նա իր գյուտերի համար ստացված բոլոր ֆինանսական պարգևները 1988-ի կործանարար աղետից հետո ներդրել է Գյումրիում` հիմնելով ժամանակավոր շինություններ մի շարք կրթական հաստատությունների համար:

Մարտին Հակոբյանը նախարարին ներկայացրեց 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին պատմող վավերագրական մի տեսանյութ, որում պատկերված էին 88-ի աղետի մանրամասները, Հայաստանին օգնության հասած օտարերկրացիների ջանքերը և՛ հայ ժողովրդի, և՛ իշխանության կողմից նրանց ուղղված երախտագիտության դրսևորումները:
Մ. Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց օգնել նաև Հայաստանում գտնվող սիրիահայերին, հնարավորության սահմաններում աջակցել նրանց և կացարան տրամադրել երկու ընտանիքի:

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը՝ գնահատելով Մարտին Հակոբյանի գործունեությունն ու արժևորելով այն, Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցի օրը պարգևատրեց նրան ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով, որը շնորհվում է բարեգործության ու հասարակական գործունեության համար:
Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարությունը։