Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ նպաստ կստանա

Տնտեսություն
d9118afe99f822ce9c2f5dc21fbfbb92

ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ օգնության համար հատկացված միջոցները։

Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել 30.00-ն, ընտանեկան նպաստի բազային մասը` 16 հազար դրամ։ Հաստատվել են 30.01-35.00, 35.01-39.00, 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին տրվող հավելումները։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափ է սահմանվել 50 հազար դրամը, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 հազար դրամը։

Զոհված Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափ է սահմանվել 250 հազար դրամը, զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազար դրամը, զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազար դրամ։ Սույն որոշման գործողությունը տարածվում է 2013 թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Ի դեպ, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացում կատարելու միջոցով կառավարությունը կարգավորել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի` մինչև 1992 թ. հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածը նրա աշխատանքային ստաժում հաշվարկելու հարցը, վարժարանների ուսուցիչների` մասնակի կենսաթոշակ ձեռք բերելու իրավունքը և այլն։