ԱԺ փոխնախագահը՝ ԵԽԽՎ պատվավոր անդամ
ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ պատվավոր անդամի կոչում է շնորհվել։
Հունվարի 21-ին կայացած պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղելբ ԵԽԽՎ վեհաժողովի անդամներ, հանձնաժողովի և պատվիրակության նախագահներ: Արարողությանը մասնակցել են նաև ԵԽԽՎ նախկին նախագահներ Մեվլութ Չավուշօղլուն և Ռենե Վան Դեն Լինդենը:
ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ներկայացնելով որոշումը, խոսել է նաև Հերմինե Նաղդալյանի անցած ճանապարհի, աշխատանքային ձեռքբերումների և գործունեության ուղղությունների մասին։ ԵԽԽՎ նախագահը մասնավորապես նշել է նրա բազմաթիվ աշխատանքային զեկուցումները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում, ինչպես ազգային, այնպես էլ ընդհանուր Եվրոպական թեմաներով, այդ թվում հատկապես «Կանանց աղքատացումը» Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեության վերաբերյալ, ինպես նաև, 2012թ-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Արդարության վերահաստատումը տրանսակցիոն հարկի միջոցով» զեկուցումները և այլն:
ԵԽԽՎ պատվավոր անդամի դիպլոմի հետ միասին հանձնվել է նաև ԵԽԽՎ-ի մեդալ:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար, նշել է . « Շուրջ 10 տարի աշխատել եմ ԵԽԽՎ-ում և դա համարում եմ իմ քաղաքական կարիերիայի լավագույն էջերից մեկը։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում Ալդե խմբին, Տնտեսական զարգացման հարցերի հանձնաժողովին, հայկական պատվիրակությանը և ներկայացուցչական գործընկերներին՝ համագործակցության համար: Այս տարիներին իմ պարտականությունն եմ միշտ համարել կամրջել Եվրոպական արժեքները և ԵԽԽՎ սկզբունքները Հայաստանի հետ»։
Այս մասին տեղեկացնում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խորհրդականը։