Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանի հանդիպումները Լոնդոնում

Պաշտոնական
2b4ca68c3ee9d7246a26a6fd9da64aca

Երեկ Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Այցի շրջանակներում Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ինթել կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դևիսի հետ, որի ընթացքում քննարկվել են անցյալ տարի ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Ինթելի հետ ստորագրված համաձայնագրի իրականացման մանրամասները:

Հատուկ ուշադրության է արժանացել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովման ծրագրի միջազգային փորձը և Հայաստանում նշված ծրագրի նախագիծը:

Կարևորվել են նաև ուսուցիչների վերապատրաստման, էլեկտրոնային ուսուցողական նյութերի պատրաստման, մասնագիտացված լաբորատորիայի ստեղծման համատեղ ծրագրերը:

Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառռայությունը։