Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիստը վարել է Վլադիմիր Գասպարյանը

Պաշտոնական
612ebdda2e9f407e4742458955f492ae

Հունվարի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրային միջոցառումների կատարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարում էր Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը նախատեսված էր 2008-2012 թվականների համար և իրագործվել է 5 փուլով: Նիստի ընթացքում ներկայացվեց Ծրագրի ավարտական փուլի՝ 2012 թվականի հաշվետվությունը: Նշվեց, որ չնայած ոչ բավարար ֆինասավորմանը, Ծրագրով նախատեսված միջոցառումներն անցած տարվա ընթացքում կատարվել են 94,7 տոկոսով:

Նիստի ընթացքում քննարկվեցին ծրագրված 84 միջոցառումներից երկուսը չկատարելու պատճառներն ու հանգամանքները:

Վլադիմիր Գասպարյանն ամփոփելով Հանձնաժողովի աշխատանքը՝ անդրադարձավ Հանցագործությունների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին և կանխանշեց առաջիկա անելիքները:


Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։