Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկեր ուսանողներին՝ հատուկ տոկոսադրույքով

Հասարակություն
0bc187c57a4ce7321124086efb6fb392

Վաղվանից ուժի մեջ է վարկային նոր ծրագիր՝ հատուկ ուսանողների համար։

ՀՀ կառավարությանն և Հայաստանի բանկերը համատեղ նախաձեռնել են վարկային ծրագիր, որի հիմնական շահառուները պետական և ոչ պետական բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն են:

Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը հայտնեց, որ եթե նախորդ վարկային վարույթներում միջին ժամկետը 5-7 տարի էր, ապա նոր ծրագրով կլինի 10 տարի ժամկետով, որից 4-ը` արտոնյալ պայմաններով:

«Վարկը լինելու է ՀՀ դրամով` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում ` յուրաքանչյուրը մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ: Վարկը կտրամադրվի 12%-ով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2%, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների 3%-ը»,- տեղեկացրեց պարոն Օսիպյանը:

« Այս վարկային ծրագրով սոցիալական խնդիրներ ունեցող ուսանողները կկարողանան բարձարագույն կրթություն ստանալ», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է ուսանողը մարելու վարկը, եթե նախարարությունը աշխատանքով չի ապահովելու, Կրթության և գիտության նախարարը պատասխանեց, որ իրենք պարտավորություն չունեն ուսանողներին աշխատանքով ապահովելու:

«Այդ պարտավորությունը կրում ենք միայն նպատակային ընդունելությունների ժամանակ»,-պարզաբանեց պարոն Աշոտյանը:

Ծրագիրն իրականացվելու է 14 առևտրային բանկերի միջոցով և հաշվի է առնվելու վարկ վերցնողի և երաշխավորի վարկային կենսագրությունը: