Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսիստները հայտնվել են թիրախում (տեսանյութ)

Հասարակություն
42ad86c9c51ace97b4b4ba5c0253966d

Նոր Նորքի առաջին զանգվածի՝ Գայի պողոտայի շուկային հարակից տարածքից պետք է հանել մեքենաններ չկայանելու մասին նշանը:

Այսօր այստեղ այս պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել տաքսու վարորդներ:

Նրանք ասում են ,որ այլևս չեն կարող աշխատել,քանի որ ուղևորի պահանջով հիշյալ հատվածում կայանելու դեպքում անմիջապես տուգանվում են 5000 դրամի չափով: Խախտումը անմիջապես ֆիքսում է տարածքում տեղադրված տեսախցիկը:

Տաքսու վարորդ Վահան Հունանյանը շեշտում է. « Վերջիվերջո 2 հեկտար մակերեսով շուկա է: Մեզ հարմար է այս տարածքում կանգնելը, այսպես գոնե հաճախորդներ են լինում, բայց այս նշանի պատճառով գրեթե ամեն օր տուգանվում ենք»։

Այս նույն տարածքում տուգանվում են նաև այն մեքենաները, որոնք օգտվում են ծաղկի սրահից։

Ծաղկի սրահի աշխատակցուհին հաճախ է հայտնվում վատ իրավիճակում.« Հաճախորդներից շատերը գալիս բողոքում են,ասում են ինչու չեք զգուշացնում»:

Ի դեպ այս տարածքում չկա կանգառի մասին վկայող որեւէ ցուցանակ,թեև մարդիկ հենց այստեղ են սպասում նաեւ երթուղայիներին:

Իսկ Երթուղայինների վարորդներ խոսքերով էլ իրենք կանգնում են այնտեղ, որտեղ մարդ կա եւ երբեք էլ չեն տուգանվել:

Եթե երթուղայինների վարորդներին չեն տուգանում, ապա ինչո՞ւ են տուգանում տաքսու վարորդներին,- ասում են տաքսիստները։
Նոր Նորքում աշխատող տաքսու վարորդներն իրենց դժգոհությունն արդեն գրավոր ներկայացրել են Սերժ Սարգսյանին, ԱԺ-ին եւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը: