Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է ուզում դառնալ փաստաբան

Հասարակություն
7f135fc31d812e457d06034475deb772

2013թ. փետրվարի 10-ին ժամը 08:45-ից մինչև 18:15-ը ՀՀ փաստաբանական դպրոցը կազմակերպում է հավակնորդների ընդունելության քննություն:

ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցանելու և փաստաբանական լիցենզիա ստանալու համար դիմել է 138 անձ, որոնցից քննությանը մասնակցելու թույլտվություն է ստացել 130 -ը:

Որպես դիտորդ ընդունելության քննության կարգին կհետևեն միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Ամերիկյան Իրավաբանների Ընկերությունից, USAID-ից, հայաստանյան ՀԿ-ներից:
Փաստաբանական դպրոցի քննությունները տեղի կունենան ՀՀ փաստաբանական դպրոցի համակարգչային սրահներում:

Այս մասին հայտնում է ՀՀ փաստաբանական դպրոցը։