Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հասարակություն
bdb6ae174fb27605908b56abef6cd62c

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սելիմի լեռնանցքը բաց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: