Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սարսափելի վախենում եմ» (տեսանյութ)

Հասարակություն
d85fd63e3eec90689baeface4ac81f8c

Նալբանդյան 7/1 հասցեի էլիտար շենքի բնակիչների մի մասը վախենում է մուտք գործել սեփական բնակարան:

«Ոչ թե վախենում եմ, այլ սարսափելի եմ վախենում, ասեմ ինչու` եթե Աստված մի արասցե, եթե պայթեց, հրդեհ եղավ, ԱԻՆ-ում պարզ գրված է, որ այդ դեպքերում մարդկանց կարողանան էվակուացնել, իսկ տեսեք ամբողջովին ապակեպատված է»,-ասում է բնակիչ Ալբերտ Բաբաջանյանը


Դեռ 2006թ. կառուցապատող Ավետիս Կարագուլյանը Երեւանի քաղաքապետարանի հետ միասին իրացման գոտու բնակիչների հետ պայմանագիր է կնքել` տարածքում քանդված տների դիմաց փոխհատուցել էլիտար շենքի բնակարաններով։

Կառուցապատողը խոստացել էր շինարարությունն ավարտին հասցնել 24 ամսում, սակայն, ըստ բնակիչների, ոչ միայն այս ժամկետները չի պահպանել, այլեւ խոստացված կոմունալ պայմանները դեռ բացակայում են:

«Ես գալիս եմ տեսնում եմ` ինչ, բնակարանս 10 մետր երկարությամբ, 4,5 մետր լայնությամբ մի հատ կուպե է, որը չի համապատասխանում ոչ մի քաղաքաշինական, ճարտարապետական նորմի»,- ասում է բնակիչ Մարինե Ղազարյանը։

Կառուցապատողը չի ընդունում, որ խախտել է պայմանագիրը; Բնակիչներն էլ ստիպված դիմել են դատարան: