Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանին նիստ է գումարել

Հասարակություն
0d963adaf1469999d1539205c1763ec3

Երևանի ավագանին կողմ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 200,000.0 հազար դրամը «16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցություն» ծրագրով «Երևան» հիմնադրամին հատկացնելու մասին որոշմանը:

Ավագանին նաեւ որոշել է՝ համապատասխան չափով գումար հատկացնել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների սոցիալական փաթեթով ապահովման նպատակով ֆինանսավորման համար:

Երևան քաղաքի կանաչապատման բնագավառի զարգացման, քաղաքն ավելի գեղատեսիլ դարձնելու նպատակով՝ ավագնու որոշմամբ համապատասխան գումար կհատկացվի նաև լրացուցիչ թվով 1,500 ոսկեգույն թույայի տնկիների ձեռքբերման համար:
Երևանի ավագանու որոշմամբ, հաշվի առնելով անշարժ գույգի շուկայական արժեքի հնարավոր փոփոխությունները, այսուհետ Երևան քաղաքի սեփականությունը համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման նախորդ ծրագրերի շրջանակներում գնահատված անշարժ գույքի գնահատման ժամկետը մեկ տարի գերազանցելու դեպքում այն ենթակա է կրկին գնահատման:

Ավագանու որոշմամբ հերթական հաջորդ նիստը կգումարվի 2013թ. մարտի 19-ին:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։