Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թաց անկողին, բորբոսնած պատեր (տեսանյութ)

Հասարակություն
77c34013d8084a0f49188b21f66cb790

Երևանաբնակ Կարինե Քարամյանի տան պատերի ծեփերը պարբերաբար թափվում են: Նման վիճակում տունը հայտնվել է ջրի արտահոսքի պատճառով:

Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 24 հասցեում գտնվող նախկին երեք հարկանի հանրակացարանի բնակիչներն այլևս չեն կարողանում ապրել նման պայմաններում` խոնավություն, բորբոսնած պատեր, թաց անկողին, շնչառական օրգանների հետ կապված տարբեր հիվանդություններ:

2007 թվականին նախկին հանրակացարանը վերանորոգել է «ՆաիրիՇին» ընկերությունը: Բնակիչների հավաստմամբ, վերանորոգումից կարճ ժամանակ հետո բնակարաններն ավելի անմխիթար վիճակում են հայտնվել: Պատճառը շենքի ընդհանուր օգտագործման խողովակների ոչ պիտանի լինելն է: Նորոգման կարիք ունեն նաեւ դիտահորերը:

Նախկին հանրակացարանի բնակիչները բազմիցս դիմել են թե թաղապետարան, թե քաղաքապետարան, սակայն որևէ հստակ պատասխան չեն ստացել:

Մանրամասները տեսանյութում