«Անտեր ենք մենք». Ակցիա դատախազության մոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանդիպում հանրապետության դատախազ Աղվան Հովսեփյանի հետ.
այս պահանջով այսօր դատախազության դիմաց հավաքվել էին կենցաղային քիմիայի գործարանի փոքր բաժնետերերը;
Ռեմյուր Աղաջանյանը 30 տարի աշխատել է կենցաղային քիմիայի գործարանում, որտեղ մեկ միլիոն դրամի բաժնետոմս ունի։ 1995թ. մինչ օրս, ինչպես ինքն այնպես էլ մյուս աշխատակիցները ոչինչ չեն ստացել իրենց բաժնետոմսերի դիմաց:
«Անտեր ենք մենք,ժողովուրդը, մենակ ես չէ,բոլոր իմ նմանները անտեր են»,- ասում է Ռեմյուր Աղաջանյանը։
1995 թվականին գործարանի սեփականաշնորհվելուց հետո նախկին աշխատակիցներն ու բաժնետերերը որեւէ կերպ չեն կարողանում հանդիպել տնօրեն Կարեն Խաչատրյանի հետ: Իրենց խաբված համարող բաժենտերերի ունեցած տվյալներով տնօրենին անօրինականութունները հովանանավորում է հենց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։