A
A
ՄԻՊ-ը կվիճարկի անվճար տեղերի հարցը
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը փետրվարի 22-ին կվիճարկի կառավարության 2012թ. ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշման Սահմանադրականությունը։
«Մարդու իրավուքների պաշտպանը կվիճարկի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետների անվճար տեղերի հայցը։ Մի քանի տարի շարունակ այդ ֆակուլտետներում անվճար տեղեր չեն եղել։ Գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի բանավոր ընթացակարգով »,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նառա Կարմիրշալյանը։