Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկները խորհուրդ են տալիս չբարուրել

Հասարակություն
d15d0e1424e47d0bbe0c3625ec57c96c

Նորածին երեխաներին չպետք է բարուրել; «9 ամիս շարունակ երեխան լողացել է մոր պտղաջրերում եւ դրանից անմիջապես հետո փորձում ենք նրան բարուրել, այսինքն սահմանափակում ենք նրա շարժումները, իսկ աշխարհը նա տեսնում է իր ձեռքերի միջոցով, հետեւաբար մենք զրկում ենք նրան աշխարհաճանաչողության առաջին քայլերից»,- ասում է Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության Մայրական եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը։

ԱՆ-ում կազմակերպվել էր Մոր եւ մանկան առողջապահական ոլորտի նորածնային սկրինինգ ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում։
Գայանե Ավագյանի խոսքերով՝ բարուրված երեխան ավելի շուտ է մրսում։

«Երբ մենք ձգում ենք ոտքերը այնտեղ կա քացախափոս եւ ազդրի գլխիկ, այդ գլխկիը կարծես թե մեխանիկորեն դուրս ենք հրում փոսից, փոխանակ այնպես անենք, որ այդ փոսում նա լավ տեղավորվի»,- նշում է Գայանե Ավագյանը։

Այսօր ծնվող 40.000 երեխաներից 400-ի մոտ ախտորոշվում են կոնքազդրի հոդախախտի դեպքեր։ Այդ դեպքերը 5-7 անգամ ավելի շատ է լինում աղջիկների, քան տղաների մոտ։
Նորածինների կոնքազդրի հոդախախտի եւ այլ հիվանդությունները կանխարգելելու համար Առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակում իրականացնում է սկրինգինգային 5 ծրագիր `բնածին հիպոթիրեոզ, տեսողության, լսողության, անհասության, նորածնային կոնք- ազդրային հոդի

Սկրինինգ ծրագրերը Հայաստանում ներդրվել են դեռեւս 2005 թ-ից;