Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է

Հասարակություն
8d457ee2edd93bcd7cec400f9bfaaae5

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի փետրվարի 18-ից գործարկվելու են «Մ-5 Երևան- Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 32.3-րդ կմ հատվածում (Ակնալիճ գյուղի վարչական տարածք)` Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք և Արմավիր քաղաքից դեպի Երևան քաղաք ուղղությունների վրա նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: