A
A
Ավտոմեքենան` ցեխակույտի մեջ
Փետրվարի 13-ին, ժամը 02.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գազել» մակնիշի Տ1165 պետհամարանիշի ավտոմեքենան: