Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործելու է Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը

Հասարակություն
f1e9d817c2552865c129d99d6dd84915

Փետրվարի 18-ից Հարավկովկասյան երկաթուղին կգործարկի Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը: Այն գործելու է ամեն օր՝ մեկնումը Գյումրիից ժամը 7:10-ին, ժամանումը Սանահին՝ 9:48-ին:
Հակառակ ուղղությամբ գնացքը մեկնելու է 15:10-ին՝ ժամանելով Գյումրի 17:36-ին:

Նոր էլեկտրագնացքի գործարկման պատճառով փոփոխվելու են նաև Գյումրի-Երևան և Երասխ-Երևան էլեկտրագնացքների չվացուցակները: Փետրվարի 18-ից էլեկտրագնացքը Գյումրիից Երևան մեկնելու է առավոտյան ժամը 8:35-ին, իսկ Երասխից՝ ժամը 7:10 -ին:

Հաշվի առնելով Բագրավան կայարանում և Շիրակավան կառամատույցում ուղևորների հոսքի բացակայությունը՝ նշված վայրերում վերացվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի կանգառները: Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղու» հասարակայության հետ կապերի վարչությունը։