A
A
Հրդեհ Ջրաշեն գյուղում
Այսօր՝ժամը 04.24-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.50-ին, մարվել` 06.40-ին:
Ամբողջությամբ այրվել են Ս. Մստոյանին պատկանող տան տանիքը` 160 քմ մակերեսով և ներսում կուտակված կենցաղային իրեր: