Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշվապահները կանգնել են փաստի առաջ (տեսանյութ)

Հասարակություն
7e25cb7fa5839b98168863c5b4b8582b

Այս տարվա հունվարի մեկից բոլոր հարկատուներն իրենց հաշվետվությունը Պետական Եկամուտների Կոմիտե պետք է ներկայացնեն էլեկտրոնային տարբերակաով:

Սա է պահանջում «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությունը:

Ըստ օրենքի, հաշվապահները պետք է ձեռք բերեն էլեկտրոնային կոդ և նույնականացման քարտ: Այս գործընթացում հաշվապահները կանգնել են խնդրի առաջ. «Խնդիրները կապված են ID քարտի ձեռքբերման հետ»,-«Ա1+»-ի հետ զորւյցում նշեց հաշվապահ Գրիգոր Առաքելյանը:

Գրիգոր Առաքելյանը նույնականացման քարտ ձեռք բերելու համար անձնագրային վարչություն դիմել է մոտ տաս օր առաջ: Նրա խոսքերով, ID քարտը փաստացի դիմողներին տալիս են մեկ, մեկ ու կես ամիս անց, մինչդեռ եթե հարկատուն վճարում է պետական գույքի դիմաց նախատեսված 20 հազար դրամը և ևս 3 հազար դրամ, որը պարտադիր է բոլոր հարկատուների համար, ID քարտը տրամադրում են մեկ օրվա ընթացքում:

«Եթե հնարավոր է տալ մեկ օրվա ընթացքում, ինչու է ձգվում շաբաթներ, երբեմն նույնիսկ ամիսներ: Խնդիրներ կան նույնիսկ հրակային տեսչություններում, անընդհատ կլսես այս արտահայտությունը` ծրագիր չկա, կամ ծրագրային խնդիր է»,-ասաց հաշվապահը, հավելելով, որ ID քարտը տալիս է ոստիկանության անձնագրային վարչությունը:

 Գրիգոր Առաքելյանին անձնագրային բաժնում տեղեկացրել են, որ նույնականացման քարտ նա կստանա միայն փետրվարի 28-ին: Իսկ սա նշանակում է, որ նրա ընկերությունը կտուգանվի, քանի որ մինչև փետրվարի 20-ը նա պետք է է ներկայացնի առաջին էլեկտրոնային հարկային հաշվետվությունը:

«Կամ ոչ ճիշտ ձևով ներկայացնելու համար նախատեսվում է տուգանք նվազագույն աշախատավարձի քսանապատիկի չափով, կամ 20 հազար դրամ»,- ասաց փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

Ստծեղված իրավիճակում փաստաբանը գտնում է, որ հարկատուներին տուգանքներից կարող է ազատել միայն կառվարությունը, եթե երկարաձգի հաշվետվության ներակայացման ժամկետը: