Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուզում են նախագահ ընտրել, բայց չեն կարող

Հասարակություն
c67ad7aa531c67a422c90f233be1796b

Արամի 72-80 շենքերի բնակիչների ընտրական իրավունքը վտանգված է: 8 տարի առաջ կորցնելով իրենց բնակարանները՝ այս մարդիկ որեւէ տեղ հաշվառված չեն:

«Մենք զրկվել ենք ընտրելու իրավունքից, քանի որ արդեն 8 տարի է գրանցում չունենք և զրկված ենք ընտրելու իրավունքից: Շատ կցանականայինք, բայց չենք կարող»,- ասում է Արմինե Սարգսյանը:

Տանիքից զրկված Արամի փողոցի բնակիչները այսօր փոխհատուցում էին պահանջում Ֆինանսների նախարարությունից:

Նախքան բնակարաններից հանելը՝ պետությունը նրանց հետ պայմանագիր է կնքել՝ կամ գումար, կամ էլ նույն տեղում կառուցվող բարձրահարկից բնակարաններ տրամադելու մասին։

«Պետություն մեզ բնակարաններ է առաջարկում, որտեղ մենք պետք է 40 հազար դոլար փող ավելացնենք , որ տանք, պատաճառաբանում են, որ քառակուսիներ չուեն», -ասաց Արամի փողոցի բնակչուհի Հասմիկ Ամիրյանը:

Բնակիչների ունեցած տվյալներով՝ իրենց խնդրով զբաղվում է հենց Ֆինանսների նախարարությունը, որը նրանց ընդունել չի ցանկանում;

«Մենք հիմա եկել ենք իրենց մոտ մեզ չեն թողնում ներս», -տեղեկացրեց Արմինե Սարգսյանը։

Հիշեցնենք. Որ մեկ տարի առաջ Արամի 72 -80 շենքերի 30 ընտանիքներին հայտնի է դարձել, որ իրենց համար նախատեսված բնակարանները միաժամանակ վաճառվել է մի քանի մարդու;

«Հիմա էլ ասում են՝ սպասեք Դալմայում կիսաքանդ տուն կա: Հնարավոր չի մարդ 8 տարի ապրի առանց տան ու նորից 2 տարի էլ սպասի»,- զայրանում է Արմինե Սարգսյանը:

Այսօր մի քանի ժամ սպասելուց հետո ֆինանասների նախարար Վաչե Գաբրիելյանի անունից նրա խորհրդական բնակիչներին առաջարկել է նոր պայմանագիր կնքել։

«Նորից ասում են՝ պայմանագիր կապենք։ Խորհրդական, ոնց որ այն ժամանակ էր, հիմա է նույն վիճակը կլինի»,-ասաց Ռուզաննա Ամիրյանը: