Թեզերի պաշտպանություն
Փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Սահակ աբեղա Շաքարյանը՝ ՙՆոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմը՚ և Տ. Արիստակես աբեղա Այվազյանը՝ ՙՍ. Կյուրեղ Ալեքսանդրացու երկերը հայ մատենագրության մեջ՚ թեմաներով:
Հանձնաժողովը նախագահում էր Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջիկայում Տ. Սահակ աբեղա Շաքարյանը և Տ. Արիստակես աբեղա Այվազյանը Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանան մասնավոր վարդապետության աստիճաններ: