A
A
Ռեկտորը ստացավ «խիստ նկատողություն»
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՈԱԿ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվել։ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել։
«Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու՝ ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժ»,- ասված է Արմեն Աշոտյանի հրամանում։