Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Բախշյան. «Փաստերը ձեռքիս են»

Հասարակություն
ae93794787bcb50b1d2a096085ebc98b

Կրթության ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով դիմել է իր վարչապետ Տիգրան Սարգսյանին։

«Հայոց լեզվի շտեմարանների հետ կապված աղմուկը չլռած՝ հիմա էլ խուճապ է անգլերենի շտեմարանների հետ կապված: Անգլերենի շտեմարաններում էջերով արտատպված են Longman INTRODUCTORY COURSE FOR THE TOEFL TEST թեստային աշխատանքների գրքից երեք ձևով: Առաջին. նույնությամբ արտագրված են, երկրորդ՝ տեքստերը նույնն են, պահանջներն են փոխված և երրորդը՝ տեքստերի մեջ չնչին փոփոխություններ են արված:

Փաստերը ձեռքիս են: Շտեմարանների հեղինակներն անթաքույց արտագրությամբ են զբաղվել, սա ի՞նչ է, եթե ոչ՝ գրագողություն:Պարզվում է մեր շրջանավարտներն անտեղյակ հանձնում են TOEFL TEST, որի պահանջները, կասկածում եմ, որ բխում են ՀՀ պետական չափորոշիչներից: Հարց է ծագում, թե ո՞ւմ հրամանով է ձևավորվում շտեմարանների հեղինակային խմբերի կազմը, ո՞վ է վերահսկում այդ խմբին, տպվելուց առաջ ինչո՞ւ չի իրականացվում ԿԳ նախարարի հրամանը՝ շտեմարանների փորձաքննություն անցկացնելու մասին:

Պարոն Վարչապետ,վերջապես, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար, որովհետև կառույցը, որին վերապահված են վերոնշյալ գործողությունները, գործում է Ձեր աշխատակազմում:
Հարգանքով՝ Անահիտ Բախշյան»