Մշակույթի նախարարությունը արժեքին տեր չէ՞ (տեսանյութ)
Գործարար Սամվել Մայրապետյանի կողմից Երեւանի կենտրոնում կառուցվող հերթական բազմահարկ շենքը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին։
Նման պահանջով դատարան են դիմել Աբովյան 3 հասցեի սեփականատերեր Աշոտ Բաբայանը և Աննա Մարտիրոսյանը։ Հիշյալ հասցեում է գտնվում նաև պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող ԱՕԿՍ-ի շենքը։
Բնակիչների փաստաբան Սամվել Դավթյանը այսօր դատարանից պահանջեց որպեսզի որպես երրորդ կողմ գործում ընդգրկեն քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների եւ մշակույթի նախարարություններին։
Դատարանը միջոնրդությունը բավարարեց մասնակի՝ որպես կողմ չընդգրկելով միայն Մշակույթի նախարարությանը;
« Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը Մշակույի նախարարության մասնակցությունը դատավարությանը խիստ կարեւորում է , քանի որ այդ տարածքում գտնվող ԱՕԿՍԻ շենքը պատմամշակութային արժեք է, որը «սկուտեղի վրա մատուցում են Սամվել Մայրապետյանին»:
Հայցվոր Աշոտ Բաբայանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, այն կառուցվում է քաղաքաշինության նորմերը շրջանցելով...
Դատական նիստը, որի ընթացքում մեզ արգելեցին նկարահանումները անել . հետաձգվեց անորոշ ժամանակով: